10:28 , 23 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ստամբուլի երեք շրջաներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը, ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով վիրավորվել են 7 ոստիկան և 2 տեղի բնակիչ:
Անկարգությունները սկսվել էին հինգշաբթի երեկոյան՝ Օկմեյդանի, Սուլթանգազի և Սանջակտեպե շրջաններում:
Ընդհանուր առմամբ մոտ 200-250 ցուցարար էր դուրս եկել փողոցներ՝ կապված ստամբուլցի Ուղուր Կուրտի մահվան հետ: Նա գլխին ծանր վնասվածք էր ստացել մայիսի 22-ի առավոտյան՝ ոստիկանության հետ բախումների ժամանակ, և երեկոյան մահացել հիվանդանոցում: