Աշխարհը դատապարտել է Թաիլանդի ռազմական հեղաշրջումը


10:04 , 23 մայիս, 2014

140523034032_thailand_military_624x351_ap1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ պետություններ դատապարտել են Թաիլանդում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը: Այս կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել նաև ՄԱԿ-ը՝ գրում է BBC-ն:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ տեղի ունեցածին «չկա արդարացում»: 10 մլրդ դոլարի ամերիկյան օգնության ծրագիրը կարող է դադարեցվել:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Թաիլանդի բանակի հրամանատար, գեներալ Փրայուտ Չան-Օչան հայտարարել է, որ երկրում իշխանությունն անցնում է զինծառայողների ձեռքը և դադարեցվում է Սահմանադրության գործողությունը:

Իր հեռուստաուղերձում նա խոստացել է վերականգնել երկրում կարգուկանոնը: Նրա խոսքերով՝ բանակը մտադիր է Թաիլանդում իրականացնել քաղաքական բարեփոխումներ: