Իսպանիայում նույնականացրել են Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը


09:21 , 23 մայիս, 2014

dali_2919736b1in.am-ը գրում է.

25 տարի առաջ Իսպանիայում 150 եվրոյով վաճառված յուղաներկով կտավը պարզվում է՝ Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական նկարն է: Այն ստեղծվել է 1921-ին, երբ նկարիչը 17 տարեկան էր: Այս մասին գրում է Agence France-Press-ը:

Ավելի վաղ նկարը համարում էին անհայտ նկարչի գործ՝ նկարված 1896-ին: Սակայն փորձագետները բազմաթիվ բարձրտեխնոլոգիական հետազոտություններից հետո հանգեցին այն եզրակացության, որ նկարը պատկանում է Դալիի վրձնին:

Նշվում է, որ ավեստաբանը, ով կտավը գնել է 150 եվրոյով, արդեն վաճառել է այն: Ապրիլին կտավը ձեռք է բերել մի կոլեկցիոներ, ով ցանկացել է, որ իր անունը անհայտ մնա: Թե որքան է վճարել նա գումարի համար՝ ևս հայտնի չէ: