«Ժողովուրդ». Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ. Վաչե Գաբրիելյան


09:04 , 23 մայիս, 2014

«Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետևյալ կերպ մեկնաբանեց.

- Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում:

- Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ:

- Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ:

- Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ:

- Այո:

- Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար:

- Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետևեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։