09:18 , 23 մայիս, 2014
Ուկրաինական իրադարձությունները սկսում են վտանգավոր ընթացք ստանալ: Վտանգը հումանիզմի հերթական անկումը չէ, մարդը մարդուն միշտ էլ սպանել է, ինչքան էլ ցինիկ հնչի այս տափակ միտքը: Խախոլը սպանում է խախոլին, բանդերականը պուտինիստին, ուղղափառը կաթոլիկին, էրեկվա սովածը, բայց էսօր զինվածը` ամենակարող օլիգարխին, և այս ամենը պերմանենտ ու դերերի փոփոխությամբ, փոփոխական «հաջողություններով»...
Բայց սա նաև կարող է գրանդիոզ լկտիության ժանրին համահունչ ջարդվել մեր գլխին: Մեծ փողերը վտանգված են, ռուսական էներգակիրների երաշխավորված արտահանումը դեպի Եվրոպա վտանգված է: Սա դեռ քիչ է, մի բան էլ ռուսները գազի արտահանման երկարամյա պայմանագիր են ստորագրում Չինաստանի հետ` ի դեպ, եվրոպական գներով: Թե բա տեսեք-տեսեք, մենք շուկա չենք կորցնում...
Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանն ու Արևմուտքը պայմանավորվեն (եթե արդեն չեն հասցրել) էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղղիների հարցում: Ասենք, Բաքու-Ջեյհան, Նաբուկկո կամ Պողոս-Պետրոս անունով պրոյեկտները, որ մեր երկրի մոտակայքով են անցնում կամ անցնելու, կարող են միավորել երկրիս ռազմավարական դաշնակցի ու Արևմուտքի ֆինանսական շահերը, իսկ գործարքի հաջողության ընդունելի մատաղը կարող է և լինել ուորլիքների ծամծած «հարգանքն» առ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն՝ գոնե մասամբ: Սրանից բխող պրեսինգի աննախադեպ ծավալը կարելի է միայն պատկերացնել...
Նման սցենարի մասին մտածողներ կա՞ն:
Չէ որ սա պետք է հետաքրքրեր «էքսպերտային հանրույթ» հորջորջվածին, հայ դատիստներին ու անտարիք-անսեռ ղալմաղալչիներին: Չնայած, հայ շառլատանի «դիշովկա» տեսակն ամենանողկալին է: Էս տեսակը կարող է ազգային-պետական հարց ճոճել` կենցաղային վարկի սպասարկման հարցերը լուծելու համար միայն:
Աստված էլ բեթարից ազատի...