08:32 , 23 մայիս, 2014««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների մոտ հայտարարել է, թե 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնին:
Նաև հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի դեմքերով: Իսկ մինչ այդ նա լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ամբոխահաճո նախընտրական քարոզչություն իրականացնելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։