Ազնավուր- Լավ առողջություն ունեմ, որովհետեւ հաճախ գնում եմ Միդիի իմ տունը: Ձիթապտուղ մշակում: Խմում եմ ձիթապտղի յուղ: Ուտում սխտոր ու սոխ: Շատ օգտակար են առողջության համար: Երգիչներ կան ասում են` կցանկանայինք բեմի վրա մեռնել: Էդ բաներին չեմ հավատում:
Ա.Հ.- Դուք չե՞ք երազում մեռնել բեմի վրա, թաղվել Հայաստանում…
Ազնավուր- Սկսենք նրանից, որ չեմ երազում մեռնել: Հրեական մի ավանդույթ կա. երբ մեկին շատ են սիրում, ասում են` ապրես հարյուր քսան տարի:
Քանի որ իմ առաջին հանդիսատեսները հրեաներն էին: Կինոյում առաջինը, ում հետ աշխատել եմ հրեաներ էին, ինչ-որ արել եմ, սկսել եմ հրեաների հետ, ես նրանց չեմ հիասթափեցնի:
Այնքան շատ ծեր հրեուհիներ են ինձ մաղթել հարյուր քսան տարվա կյանք, որ ես անպայման պետք է հաճույք պատճառեմ նրանց: