00:15 , 23 մայիս, 2014
«Իքս մարդիկ» ֆիլմի ռեժիսոր Բրայան Սինգերը խնդրել է Հավայան դաշնային դատարանին մերժել Մայքլ Իգանի հայցը, որը նրան մեղադրում է մանկապղծության մեջ, տեղեկացնում է The Guardian-ը։ Դատարանին ուղղված պաշտոնական դիմումում Սինգերը այդ հայցն անվանել է ոչ իրավական և նշել, որ նախկին պատանի դերասանի կողմից մեղադրվող հոլիվուդյան գործիչներից և ոչ մեկը չի եղել Հավայան կղզիներում Իգանի նշած ժամանակ։ Սինգերը նաև հայտարարել է, թե չի մասնակցելու իր վերջին ֆիլմի՝ «Իքս մարդիկ. Անցած ապագայի օրերը» պրեմիերային նվիրված մամլո ասուլիսներին ու հրապարակային միջոցառումներին։
1in.am-ը գրում է.