Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների գործը դատարանի կողմից վարույթ է ընդունվել


21:52 , 22 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

2013թ-ի նոյեմբերի 5-ին բողոքի ակցիա իրականացնելու ընթացքում առաջացած անկարգությունների հետևանքով անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նոր Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային դատական տեղեկատվական համակարգից: Գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ