Այս իշխանությունների դեմ պայքարը բնույթով ազգային-ազատագրական պայքար է


17:17 , 22 մայիս, 2014

Խորհրդարանական այսօրվա քննարկումները հերթական անգամ հաստատեցին, որ Հայաստանի Հանրապետության իշխանության ղեկին են հայտնվել անձինք, որոնք ոչ միայն որևէ առնչություն չունեն պետականության, պետության գաղափարների հետ, այլև վաղուց դադարել են լինել ադեկվատ: 
Սովետական ոճով միմյանց հասցեին ուղղված գովասանքի կենաց-ճառերը, հասարակությանը ուղղված ճոռոմ բառակույտերը և ընդդիմախոսների հասցեին չարի ու բարու տիրույթում արվող հոխորտանքները և բարոյախրատական ելույթները փաստում են այն պնդումը, որ ՀՀԿ-ականները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մնացել են նույն սովետական կոմերիտականները: 
Ակնհայտ է, որ որքան երկար շարունակի ՀՀ-ում իշխել անձնագրով նժդեհական, բովանդակությամբ բոլշևիկյան այս քաղաքական ուժը, այդքան արագ մենք կկորցնենք անկախության տարիների ձեռքբերումները, և այնքան մշուշոտ կդառնա երկրի լինելիության հարցն առհասարակ: 
Ուստի այս իշխանությունների դեմ պայքարը բնույթով ազգային-ազատագրական պայքար է՝ ընդդեմ ուզուրպատորների, հանուն Հայաստանի Հանրապետության գոյության: