Պաշտոնական. Տեր Շտեգենը պայմանագիր ստորագրեց Բարսելոնայի հետ


17:01 , 22 մայիս, 2014

22-ամյա գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պաշտոնապես պայմանագիր ստորագրեց Բարսելոնայի հետ: Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն եւ կհրապարակվեն մոտ օրերս:

Նշենք, որ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կազմում Տեր Շտեգենն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 34 հանդիպման՝ բաց թողնելով 43 գոլ:

Պայմանագրի ստորագրումից հետո դարպասապահը ներկայացվելու է կատալոնական թիմի երկրպագուներին: