16:00 , 22 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Իսրայելի ոստիկանությունը աջ ծայրահեղական շրջանակների մի շարք հրեա ակտիվիստների արգելել է լինել երկրի այն շրջաններում, որտեղ մերձավոր արևելյան իր այցի ժամանակ գտնվելու է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:
Մասնավորապես` նրանց արգելվել է այցելել Երուսաղեմի պատմական կենտրոն, որտեղ կենտրոնացված են քրիստոնեության, մահմեդականության և հուդայականության սրբավայրերը:
Իսրայելի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդի խոսքերով, արգելքը կգործի այցի 4 օրերի ընթացքում և կոչված է «կանխարգելել սադրիչ գործողությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ