15:22 , 22 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իտալիայի Ջենովա քաղաքի արդարադատության պալատում սպանության գործը դատավորը ստիպված է եղել ընդհատել հարևան նիստերի դահլիճում սեքսով զբաղվող զույգի պատճառով, հայտնում է V News 24-ը:
Դեպքը տեղի է ունեցել դեռ ապրիլի վերջին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Հայտնի է, որ դատավոր Աննա Իվալդին ընդհատել է մողադրող կողմի ելույթը: Երբ սրահում լռություն է տիրել, պարզ է դարձել, թե ինչն է եղել աղմուկի պատճառը:
Կիսաթափանց դռներով սենյակում սիրով զբաղվող սիրառատ զույգին հրամայվել է հեռանալ: Ընդ որում՝ պարզվել է, որ վերջիններս դատարանի աշխատակիցներ են, որոնցից մեկը ամուսնացած է:
Դատարանը ներքին հետաքննություն է անցկացնում կատարվածի առնչությամբ: