23 պատճառ Մայամի այցելելու համար


20:45 , 22 մայիս, 2014

Միացյալ Նահանգների ամենահայտնի քաղաքներից մեկը Մայամին է: Ամենահայտնի վայրերից մեկը Մայամի Բիչն է: Այստեղ մարդիկ գալիս են լողալու, զվարճանալու: Ուղեկցորդ հարկավոր չէ. քաղաքում շատ հեշտ է կողմնորոշվել, ինչպես նաև տեղեկանալով այս կետերի մասին, Դուք կկարողանաք հատուկ նշումներ անել և Մայամիում առավել արդյունավետ անցկացնել Ձեր ժամանակը:

  Здания ар-деко на Оушен-драйв в неоновой подсветке выглядят таинственно и празднично

1. Ուսումնասիրել «ար-դեկո» ոճը

Մայամի Բիչը գրեթե ամբողջովին բաղկացած է անցյալ դարի 30-40-ական թվականներին կառուցված շինություններից: Սակայն ար-դեկո ոճի միակ նմուշը Օուշեն-դրայվ փողոցն է, որը ձգվում է օվկիանոսի երկայնքով: Pelican հյուրանոցում վաճառում են լավագույն ծովամթերքները, իսկ King and Grove Tides-ում համարները համալրված են հեռադիտակներով: Մայամիում շատ գեղեցիկ են գիշերները:

2. Այցելել Аrt Вasel Мiami Beach

Մայամիում յուրաքանչյուր տարի տեղի է ունենում «Аrt Вasel» տոնավաճառը, որում բացվում է մոտ 125 ցուցահանդես: Կայացած վերջին ցուցահանդեսի ամենավառ և հետաքրքիր նմուշը Բենկսիի գրաֆիտներով զարդարված 6-տոննայանոց չորս պատերն էին: Բացի այդ, «Аrt Вasel»-ում կայացել է նաև հայտնի Christies ցուցահանդեսը, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Chromatics խմբի համերգը:  

3. Սլանալ Florida Keys մայրուղով

Ֆլորիդա Քիսը 800 կղզիներից բաղկացած շարան է: Այդ շարքում առաջին կղզին Կի-Լարգոն է: Հենց դեպի Կի-Լարգո է տանում յուրահատուկ մայրուղին, որը ձգվում է օվկիանոսի վրայով: Եթե Դուք այցելեք Մայամի, ապա անպայման մեքենա վարձակալեք և սլացեք Ֆլորիդա Քիսով:

4. Հյուրընկալվել Հեմինգուեյին

Քեյ-Ուեսթում է գտնվում հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեի տունը: 1850-ական թվականներին կառուցված մեծ շինությունը 1931թ.-ին նորապսակ Պոլինա և Էռնեստ Հեմինգուեյներին էր նվիրել հարսնացուի հորեղբայրը: Տունը հարկավոր էր վերակառուցել և այդ նպատակով ծախսվեցին այդ ժամանակ արդեն հայտնի գրողի ողջ գումարները: Բետոնե լողավազանի մեջ, որն արժեցել է 20.000 դոլար (այն ժամանակներում դա անհավանական մեծ գումար էր) գրողը մեկ պեննի էր մխրճել և թողել հետևյալ գրառումը. «Ես այլևս մեկ ցենտ անգամ չունեմ!»: Մետաղադրամը մինչ օրս իր տեղում է: 

5. Վստահել փրկարարներին

Լողափը հսկող փրկարարները շատ ուշադիր են և իրենց ներկայությամբ նույնիսկ երբեմն կարող են ձանձրացնել: Սակայն դա բացարձակապես անիմաստ չէ: Պետք չէ ծովը շփոթել օվկիանոսի հետ. այստեղ վտանգները շատ ավելի մեծ են: Փրկարարական խցիկներ կան գրեթե յուրաքանչյուր քայլին, և նրանց վրա կախված են տարբեր գույների դրոշներ` կանաչը նշանակում է, որ թույլատրվում է լողալը, դեղինը` լողալը թուլատրվում է, սակայն պետք է զգուշանալ, մանուշակագույն` մեդուզաներ և այլ կենդանիներ, կարմիր՝ ուժեղ հետադարձ հոսք ափի մոտ: Գեղեցիկ կազմվածքով փրկարարները պարբերաբար փրկում են անհաջողակ օրինազանցներին:

6. Տեսնել, թե ինչպես են ապրում աստղերը

Մայամի Բիչի մոտակայքում գտնվող ձեռակերտ կղզին կառուցվել է 1922թ.-ին: Այս կղզում ապրում են հայտնի աստղերը, հենց այդ պատճառով այն անվանվել է Star Island: Նրա բնակիչների թվում են Շոն Կոմբսը, Գլորիա Էստեֆանը, Շակիլ ՕՆիլը և շատ այլոք: Կղզի կարելի է մուտք գործել միայն մեքենաներով: Star Island-ին հաջորդում են Պալմը և Գիբիսկուսը, իսկ վերջինն իր ճարտարապետական լուծումներով ամենայուրօրինակն է:

7. Զվարճանալ արվամոլների շքերթին

Այս շքերթը տեղի է ունենում տարին մի քանի անգամ և մեծ խանդավառություն է առաջացնում ինչպես տեղացի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների մոտ: Անկասկած, տպավորություններն աննկարագրելի կլինեն:

8. Պարել և զվարճանալ դիսկոտեկում

Մայամին մի քանի նմանատիպ մականուններ ունի` «Գեղեցիկ մարդկանց քաղաք» և Party-City:  Մարդիկ դիսկոտեկներում ամենատարբեր և անհասկանալի հագուստներով են հանդիպում: Հայտնի վայրերից է Prime 112-ը: Սա ռեստորան և դիսկոտեկ է: Մուտքը ազատ չէ, սակայն եթե շքեղ տեսք ունենաք, հեշտությամբ ներս կանցնեք:

9. Համտեսել տարբեր կոկտեյլներ

Մայամիի ամենահին և հայտնի բարերից է Deuce-ը: Այն բացվել է հեռավոր 1926թ.-ին: Deuce-ը բազմաթիվ հայտնի հոլիվուդյան աստղերի սիրելի վայրերից է, այստեղ են հաճախում Քամերոն Դիասը և Քեյթ Մոսսը: Նաև Deuce-ում են նկարահանել «Մայամիի ոստիկանությունը» ֆիլմի որոշ դրվագներ:

10. Շրջել արտ-թաղամասում

Wynwood Art District-ում ողջ տարի կարող եք այցելել ամենատարբեր ցուցահանդեսներ: Օրինակ՝ մեծ բավականություն կստանաք տեսնելով Rubell Family Collection հավաքածուն (95 NW 29th Street), Margulies Collection հավաքածուն (591 NW 27th Street): Այցելեք Fredric Snitzer Gallery (2247 NW 1st Place) կամ David Castillo ցուցահանդեսները (2234 NW 2nd Avenue):

11. Ընթրել կամ բնակվել Delano-ում

Հյուրանոցը կառուցվել է 90-ականներին՝ Ֆիլիպ Սթարկի կողմից: Մայամիում համեղ ուտեսներ համտեսելու համար հնարավոր չէ գումար խնայել: Դրանք Դուք կարող եք գտնել հիմնականում միայն թանկարժեք ռեստորաններում:

12. Հավերժանալ պատմության մեջ

Մայամին հարուստ չէ պատմական կառույցներով, սակայն զբոսաշրջիկների համար միշտ բաց է Vizcaya-ն: Իտալական ոճով կառուցված առանձնատունը պատկանել էր Ջեյմս Դիրինգին: Առանձնատան գեղեցկությամբ կարելի է ժամերով զմայլվել:

13. Համտեսել կուբական խոհանոցի ճաշատեսակները

Մայամիում կուբացիների թվաքանակը շատ մեծ է, և իրենց ազգային խոհանոցը իրենց անցյալի այն մասնիկն է, որի հետ կուբացիները չեն ցանկանում բաժանվել: Հիմնական «կախվածությունը» cafe cubano-ն է: Խորհուրդ է տրվում այն համտեսել Versailles ռեստորանում:

14. Միանգամից լինել և՛ Տեխասում, և՛ Բրազիլիայում

Անհավանական մեծ Texas de Brazil ռեստորանը հարավբրազիլական խոհանոցի և տեխասական հյուրընկալության միաձուլում է: Խոհանոցն անչափ համեղ է, դժվար թե որևէ մեկն իր քիմքին համապատասխան ուտեստ չգտնի: Հրաշալի վայր է ընտանիքով կամ ընկերական մեծ խմբով ժամանց անցկացնելու համար:

15. Զբաղվել սերֆինգով 

Ատլանտյան օվկիանոսը սերֆինգով զբաղվելու համար շատ ավելի հարմարավետ է, քան խաղաղօվկիանոսյան լողափը: Այստեղ հեշտությամբ կարելի է «ալիք բռնել» և աստիճանաբար հմտանալ այս ստորաձևում: Անպայման պետք է մարզիչ գտնեք, այլապես մեծ վտանգի առջև կկանգնեք:

16. Կանգ առնել Ritz-Carlton հյուրանոցնում

Մայամի Բիչի շքեղագույն հյուրանոցներից մեկը աննկարագրելի գեղեցիկ տեսք ունի, և նրա համարներից տեսարան է բացվում դեպի օվկիանոսը: Ritz-Carlton-ի լյուսք համարներն առաջարկում են չորսանգամյա սնունդ և շամպայն, այցելուները նաև կարող են օգտվել մի շատ յուրահատուկ ծառայությունից: Նրանք կարող են անձնական սպասավորի վարձել, որպեսզի նա հետևի իրենց արևայրուքին և պարբերաբար արևապաշտպան քսուքներ տարածի իրենց մարմնի վրա: Այնուհետև կարող եք ուղղվել դեպի Bistro One LR ռեստորան և համեղ ուտեստներ համտեսել:

17. Արևայրուք ստանալ Nikki Beach-ում

Nikki Beach-ն ոչ այնքան լողափ է, որքան ակումբ և ռեստորան: Համենայն դեպս, շատերը նախընտրում են այստեղ իրենց ժամանակն անցկացնել և գեղեցիկ արևայրուք ստանալ: Nikki Beach-ը օվկիանոսին մոտ չէ և այն նույնիսկ չի երևում, սակայն մատուցողներն անդադար շամպայն և համեղ ուտեսներ են հյուրասիրում: Սակայն պետք է մի հանգամանքի մեծ ուշադրություն դարձնել՝ մուտքը նախատեսված է dress-code-ով:

18. Այցելել Վենետիկ

Ամերիկայում մի քանի քաղաքներ Վենետիկ են կոչվում: Բնականաբար, այդտեղ փողոցների փոխարեն ջրանցքներ են և մեծ սեփական նավատորմ: Անպայման այցելեք աշխարհի ամենամեծ ավտոկինոթատրոնը՝ Swap Shop Drive-In-ը:

19. Ընթրել օվկիանոսի մոտ

Smith & Wollensky–ը սթեյք-հաուսների ցանց է, որը սփռված է Միացյալ Նահանգների ողջ տարածքով: Մայամիում գտնվող հաստատությունն անչափ շահավետ դիրք ունի, այն գտնվում է South Pointe-ում: Անկախ նրանից, թե Դուք որտեղ նստեք, անկասկած, Ձեր առջև տեսարան կբացվի դեպի օվկիանոս:

20. Տեսնել Վերսաչեի առանձնատունը

Իտալացի դիզայներն այս առանձնատունը գնել էր 1992թ.-ին: Ներսում կա աննկարագրելի գեղեցկության լողավազան: Երկար ժամանակ առանձնատան տարածք ոչ ոքի չէին թույլատրում մտնել, սակայն մի քանի տարի առաջ նրա դռները բացվեցին այցելուների առջև: Ներկայումս այն բուտիկ-հյուրանոց է, որն ունի 10 սենյակ, և մեկ գիշերն այնտեղ արժե 5000 դոլար:

21. Կարդալ գովազդային վահանակները

Արևայրուք ստանալով Մայամիի այրող արևի տակ՝ Ձեզ, անկասկած, կհետաքրքրեն տարբեր շինությունների վրա կախված գովազդային վահանակները: Գովազդի մեկ այլ հայտնի տարբերակ է ինքնաթիռների վրա ամրացված գովազդային հաղորդագրությունները:

22. Գնել հնաոճ իրեր

80-ական թվականներին Լինքոլն-Ռոուդը նկարիչների աշխատանքի հիմնական վայրն էր: Այն իր մեջ կրում է ստեղծագործ ոգի և առավել հետաքրքիր են նայվում հնաոճ իրերի խանութները, ինչպիսին է Antique and Collectible Market-ը: Այստեղ Դուք կարող եք գնել վինտաժային հագուստներ, աքսեսուարներ, թանկարժեք զարդեր, ինտերիերի պարագաներ և բազմաթիվ այլ գեղեցիկ և արտառոց իրեր:  

23. Այցելել Վիրջինյան կղզիներ

Զբոսաշրջիկները կարող են նավակ վարձակալել, որը 6-12 մարդ է տեղավորում և ճանապարհ մեկնել: Անպայման այցելեք Ֆլորիդա-Քիս և Բահամներ, իսկ եթե չեք վախենում՝ կարող եք նաև Բերմուդներ գնալ: