Հարավկովկասյան երկաթուղում ստուգվում է անվտանգության նորմերի պահպանումը


13:28 , 22 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Մայիսի 13-ից ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ձևավորված համատեղ հանձնաժողովը ստուգում է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության նորմերի պահպանումը:

Մայիսի 21-ին հանձնաժողովի անդամները ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ ստուգեցին Աբովյան-Վարդենիս երկաթուղային հատվածը:

Ինչպես ստուգայցում մասնակցող լրագրողներին հայտնեց Արսեն Մկրտչյանը, նման ստուգումները պլանային են և նպատակ ունեն հիշեցնել երկաթուղում անվտանգության պահանջները ոչ այդքան ուշադիր կատարող քաղաքացիներին երկաթուղային տրանսպորտի վտանգի մասին:

«Հանձնաժողովը կոչված է աջակցել տարբեր գերատեսչությունների գործունեության համակարգմանն ու արդյունավետությանը, որոնք պատասխանատու են երկրում երկաթուղային հաղորդակցության անվտանգության և դժբախտ պատահարների թվի կրճատման համար, որոնք տեղի են ունենում հետիոտնների և վարորդների կողմից երկաթուղային ուղիների հատման կանոնների խախտման պատճառով»,-ասաց Արսեն Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ