Երգ` նվիրված Շառլ պապիկին


13:06 , 22 մայիս, 2014

Երգ` նվիրված Շառլ պապիկինArmnewstv.am-ը գրում է.

«Սյուրպրիզ» մանկական երգչախումբը` երգահան Անահիտ Շահզադեյանի հետ, որոշել են շնորհավորել Շառլ Ազնավուրի 90-ամյակը: Գաղափարը երգի հետ միասին ծնվել է 5 տարի առաջ, շանսոնյեի 85-ամյակի տոնակատարությունների ժամանակ: «Փոքրիկ հսկա» անունն Ազնավուրին տվել են տարիներ առաջ, իսկ Շառլ պապիկ նրան դեռ ոչ ոք չէր ասել, համենայն դեպս երգի հեղինակը չի լսել: Ազնավուրին այդպես անվանելու գաղափարը Անահիտ Շահզադեյանինը չէ, բայց միտքն իրեն էլ շատ է դուր եկել, երեխաներն էլ միանգամից ոգևորվել են, ինչ-որ հարազատություն են զգացել աշխարհահռչակ երգչի հետ: «Շառլ պապիկ» երգի պրեմիերան հենց շանսոնյեյի ծննդյան օրն է, մայիսի 22-ին:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ