12:26 , 22 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը դիմել է հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի Սուրիկ Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից կատարված հանցագործությունների համար քրեական գործ հարուցվի:
Դատարանում ներկա էին միայն Սամվել Հարությունյանը և իր ներկայացուցիչը:
Հատուկ քննչական ծառայությունից չէին ներկայացել դատական նիստին, նախապես գրություն ներկայացնելով, թե ծանրաբեռնվածությունից ելնելով չեն կարող ներկա լինել, ուստի խնդրում են այն շարունակել առանց իրենց մասնակցության:
Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած գրություններում նշված էր, որ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավոր է, իսկ Սամվել Հարությունյանի ներկայացրած բողոքը՝ անհիմն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ