Մահացել է երգչուհի Լին Դուրյանը. Սերժ Սարգսյանը ցավակցել է հարազատներին


12:20 , 22 մայիս, 2014

SCAN00421in.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել երգչուհու հարազատներին, գործընկերներին և մերձավորներին:

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն երգչուհի Լին Դուրյանի մահվան մասին:

Լիոնում ծնված, Ֆրանսիայի լավագույն երաժշտանոցներում ուսանած, Փարիզի օպերային թատրոնում և աշխարհի լավագույն բեմերում հանդես եկած երգչուհին, իր արմատներին հավատարիմ, ելույթներ է ունեցել նաև մայր հայրենիքում, բարեգործական համերգներով սատարել Հայաստանին և Արցախին»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: