11:16 , 22 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իսրայելում աջ թևի մի քանի հրեա ակտիվիստներ ստացել են արգելող դատական հրամաններ՝ երկիր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի նախաշեմին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իսրայելի ոստիկանության հաղորդմամբ՝ այդ որոշումը բացատրվում է մտավախություններով, որ ակտիվիստները կարող են որևէ կերպ խանգարել Պապի այցին, որը կսկսվի մայիսի 25-ին:
Դատական արգելքները հիմնված են եղել «Շին Բեթ» հատուկ ծառայության տվյալների վրա, որը զբաղվում է հակահետախուզությամբ և ահաբեկչության դեմ պայքարով՝ հայտնել են ոստիկանությունում:
Հրամանները կգործեն 4 օր: Իսրայելի իրավապահ մարմինները ուժեղացրել են նաև մի քանի քրիստոնեական պաշտամունքային կառույցների պահպանությունը՝ բարբարոսների մի շարք հարձակումներից հետո, որոնք, ոստիկանության վարկածով, եղել են հրեա ծայրահեղականներ: