Բջջային հեռախոսները երեխաների մոտ կարող են ալերգիա առաջացնել. գիտնականներ


10:36 , 22 մայիս, 2014

14242931in.am-ը գրում է.

Բջջային հեռախոսները երեխաների մոտ կարող են ալերգիա առաջացնել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ հեռախոսում պարունակվող մետաղները, մասնավորապես՝ նիկելը, երեխաների մոտ կարող են առաջացնել կոնտակտային ալերգիկ դերմատիտ:

Գիտնականները նման եզրակացության են եկել հետազոտության շրջանակում, որի ընթացքում ուսումնասիրել են հեռախոսում պարունակվող դետալների ազդեցությունը մարդկանց վրա:

Նշվում է, որ տարիքի հետ նման վտանգը նվազում է: Գիտնականները ծնողներին խորհուրդ են տալիս բջջայինները հեռու պահել երեխաներից մինչև 5 տարեկան դառնալը: