Գերմանիայի հետ խաղում ամեն ինչ հնարավոր է. Բեռնար Շալանդ


09:56 , 22 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի կարևորում է փորձարկումները և Գերմանիայի հետ խաղից սպասում ամեն ինչ:

«Ինձ համար շատ կարևոր է խաղալ այս թիմի հետ: Ես նոր եմ այստեղ: Ես ժամանակ և խաղերի կարիք ունեմ: Մենք ունենք երեք տարբեր մրցակիցներ: Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը բավական լավ թիմ է:  Ալժիրը մասնակցում է աշխարհի առաջնությանը, ինչը նշանակում է` դժվար թիմ է: Իսկ ինչ վերաբերվում է Գերմանիային` մենք գուցե կխաղանք աշխարհի ապագա չեմպիոնի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Շալանդը:

Նա շեշտեց, որ ցանկություն ունի ուսումնասիրելու հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստներին: Իսկ ինչ վերաբերվում է Իրաքի հավաքականին, ապա Հայաստանի հավաքականը չի մրցի այդ թիմի հետ, քանի որ նրանք չեն ցանկացել:
Շալանդի համար աշխարհի այս առաջնությունում շատ ֆավորիտներ կան. «Ինձ համար` որպես մարզչի, աշխարհի առաջնությունը կարևոր է եզրակացություն կազմելու համար: Որպես մարզիչ` պետք է սովորեմ ամեն խաղից: Ինձ համար ֆավորիտ են Չիլին և, բնականաբար, Շվեյցարիան»,- ասաց նա:Շալանդի համար շատ կաևոր էր առաջին մարզումը հավաքականի հետ. « Ես լավ տպավորություններ ունեմ, ես եմ ընտրել այս խաղացողներին, ես վսահում եմ նրանց: Ինձ համար մեծ հաճույք է խաղալ այս թիմի հետ: Այսօրվա մարզումը լավն էր: Շատ կարևոր էր վերջապես սկսել մարզչական աշխատանքս»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ