«Առավոտ». Գավառի դատարանի փոսով զուգարանն ու կաթկթող տանիքը


09:32 , 22 մայիս, 2014

«Գավառում գտնվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աձրևոտ օրերին նիստերի դահլիճում մարդիկ պետք է անձրևանոցով նստեն։ Այս շենքի տանիքն այնքան մաշված է, որ անձրևաջրերը ներս են լցվում, իսկ դահլիճում գոյացած «լճակները» ստիպված «փալաս-փուլուսով» են չորացնում։ Այս դատարանում նույնիսկ «այլընտրանքային» զուգարան կա, բայց ոչ 21-րդ դարին հարիր, այն գյուղի փոսով զուգարաններից է։ Եթե անգամ այս զուգարանը նախորդ դարից է մնացել, և դատավորներն ու կարգադրիչները դրանից չեն օգտվում, ապա սովորական քաղաքացիները, հիմնական զուգարանը կողպած լինելու պատճառով, բնական կարիքները հոգում են փոսով զուգարանում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։