09:24 , 22 մայիս, 2014
Ներկայացնում ենք թերթի բլից հարցազրույցը առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ, ով, թերթի փոխանցմամբ, այսօր ազատվելու է աշխատանքից։
«Քրմոյանը, մեր տեղեկություններով, նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։ Ի դեպ, ժամանակին առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նրան նշանակելու համար փոփոխություններ կատարվեցին պաշտոնի անձնագրում, որպեսզի մասնագիտությամբ բժիշկ լինելը կարևոր չհամարվի աշխատակազմի ղեկավարի համար։ Սուրեն Քրմոյանն իրավաբանի մասնագիտություն ունի»,– գրում է թերթը։
- Պարոն Քրմոյան, կառավարության (այսօրվա) նիստի օրակարգում նաև ձեր պաշտոնից ազատվելու հարցն է ընդգրկված։ Կասե՞ք՝ որն է պատճառը, ինչ է տեղի ունեցել։
- Ոչ մի բան տեղի չի ունեցել, ես այլ՝ մասնագիտական աշխատանքի եմ գնում, և որևէ այլ պատճառ չկա։
- Աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվելը Ձե՞ր որոշումն է, թե նորանշանակ նախարարի հետ լեզու չեք գտնում։
- Նորանշանակ նախարարի հետ մենք շուրջ 15 տարի բավականաչափ մտերիմ ընկերներ ենք, և հիմա էլ իրեն ընկեր եմ համարում, ինքն էլ՝ ինձ։ Նախարարը, չնայած դեմ էր, բայց համաձայնեց, որ ես գնամ իմ մասնագիտական աշխատանքով զբաղվեմ։ Շատ շնորհակալ եմ դրա համար։ Վաղը կհամոզվեք, որ որևէ խնդիր չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։