08:42 , 22 մայիս, 2014
«Երեկ մեր թղթակցի ֆոտոխցիկը արձանագրել է ՀՀ մայրաքաղաք Երևանի փողոցներով անարգել երթևեկող առանց պետհամարանիշների մի «Բենթլի», որը ուղեկցում էին վրացական համարներով երկու ջիփեր։ Քանի որ մեքենան պետհամարանիշներ չուներ, այդպես էլ չկարողացանք պարզել, թե ում է այն պատկանում։ Եթե ՀՀ շարքային քաղաքացին իր չխկլիկ «Ջորիով» առանց պետհամարանիշների դուրս գա Երևանի փողոցներ, դժվար թե կարողանա նույնիսկ մի 5 րոպե երթևեկել առանց ճանապարհային ոստիկանությանը հանդիպելու։ «Ջորին» անմիջապես կտեղափոխվի տուգանային հրապարակ, «Ջորիի» տերն էլ հսկայական տուգանքների տակ կընկնի։ Իսկ «Բենթլիների» համար նման կարգ, փաստորեն, չի գործում՝ «Բենթլիները» կարող են քաղաքում ֆռֆռալ նաև առանց պետհամարանիշների»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։