Ուկրաինայի հուշագիրը ԵՄ-ն դեէսկալացիայի համար լավ հարթակ է համարում


00:05 , 22 մայիս, 2014

1002588549-(1)1in.am-ը գրում է.

Եվրամիությունը ողջունում է Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած «Փոխըմբռնման և խաղաղության մասին հուշագիրը» և այն լավ հարթակ համարում` երկրում դրության դեէսկալացիայի նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԵՄ արտաքին գերատեսչության հայտարարությանը:

«Մենք ջերմորեն ողջունում ենք Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից ընդունված «Փոխըմբռնման և խաղաղության մասին հուշագիրը»: Երկկուսակցական մեծամասնության կողմից աջակցություն գտած այդ հուշագիրը իրենից լավ հարթակ է ներկայացնում երկրում դրության դեէսկալացիայի նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար` մասնավորապես նպաստելով հենց Ուկրաինայում միաձայն որոշումներ ընդունելուն»,- նշվում է փաստաթղթում: