Դիտա Ֆոն Թիզը ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն (լուսանկարներ)


23:33 , 21 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Օրերս բուռլեսկի հայտնի պարուհի Դիտա Ֆոն Թիզը «Bloomingdales» ապրանքանիշի համար ներկայացրել է ներքնազգեստի իր նոր հավաքածուն: Ներքնազգեստի նոր ուղղությունը ստեղծելիս բուռլեսկի թագուհին ոգեշնչվել է Հոլիվուդի լավագույն ժամանակաշրջանով: Նոր հավաքածույում գերակշռում է սև գույնը: Ներքնազգեստը ժանյակազարդ է և մետաքսյա: 41-ամյա Դիտա Ֆոն Թիզը իր այս նոր հավաքածուի միջոցով փորձել է ընդգծել կնոջ սեքսուալությունը և զգայունությունը:

Նոր հավաքածուն ներկայացրել են ոչ միայն հրավիրյալ մոդելները, այլև հենց ինքը` ստեղծողը: Ցուցադրությանը պարուհին ներկայացել է իր հավաքածուից ընտրված կրծկալ-զգեստով, որը համալրել էր ուռուցիկ յուրօրինակ կիսաշրջազգեստով և կորսետով:

Դիտա Ֆոն Թիզի նոր հավաքածուից ներքնազգեստ գնելու համար անհրաժեշտ է 28- 300 դոլար:

Танцовщица Дита фон Тиз