23:02 , 21 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր իրեն վատ է զգացել և շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Քիշ ուշ մարզաձևի ֆեդերացիայից մեր թղթակցին հայտնեցին, որ անհանգստանալու հիմքեր չկան, և Լևոն Ջուլֆալակյանը մի քանի օր հանգստանալուց հետո կարող է վերադառնալ աշխատանքի:
Լևոնի առողջական վիճակի մասին խոսել է նաև նրա որդին` հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
«Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի մասին այսօր մամուլում տարածված լուրերի հետ կապված` տեղեկացնեմ, որ ոչ մի վտանգավոր բան չկա։ Ուղղակի բարձրլեռնային գոտում գտնվելու և ծանրաբեռնված առօրյայի պատճառով՝ ճնշման տատանումներ էին եղել և ինքնազգացողության անկում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ