«ԵՄ-ն տրամադրված է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը». Բառոզու


22:06 , 21 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Եվրամիությունը տրամադրված է Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ Բրյուսելում բացելով Եվրահանձնաժողովի և Վրաստանի կառավարության համատեղ նիստը:

«Եվրամիությունը համակողմանի օժանդակություն ցույց կտա Վրաստանում քաղաքական, տնտեսական և դատական բարեփոխումների գործընթացին»,- խոստացել է նա:

Եվրամիությունը մտադիր է արդեն ամռանը Վրաստանի և Մոլդովայի հետ ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են եվրոպական ապրանքների համար այս երկու պետությունների շուկաների լիակատար բացում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: