Գոռ Առաքելյանին տեղափոխեցին «Նուբարաշեն» քկհ


19:36 , 21 մայիս, 2014

ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի  փեսան  «ԿՊԶ»-ից տեղափոխվեց Կենտրոնի դատարան. դատարանը կալանավորեց նրան. ԼՐԱՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեց Երևան քաղաքի Քաջազնունի փողոցի բնակիչ 29-ամյա Գոռ Առաքելյանը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Աշոտ Մինասյանը միջնորդել է նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց Գ. Առաքելյանին 2-ամսյա կալանքի վերցնի: Դատական նիստը դռնփակ է և այս պահին դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանալու է դատական նիստը և որից հետ դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատարանի բակում են հավաքվել Կարո Կարապետյանի որդին, Գ. Առաքելյանի եղբայրը, հայրը և մտերիմները, իսկ դատարանում ուժեղացված ծառայություն են կատարում դատական կարգադրիչները, որոնց աշխատանքը ղեկավարում է կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ