19:15 , 21 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Իրանցի ժողովուրդն ապացուցեց, որ արժանապատվություն և առաջընթաց հնարավոր է՝ առանց ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցության: Այս մասին, ինչպես հաղորդում է իրանական IRNA գործակալությունը, հայտարարել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Իսլամական հեղափոխության կորպուսի կուրսանտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը:
Խամենեին նշել է, որ իրանցի ժողովրդի նկատմամբ ատելությունը հանգեցրել է այդ երկրի դիմակայությանը հեգեմոն տերություններին:
Իրանի գերագույն առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ արևմտյան պատժամիջոցները չեն ազդում երկրի վրա՝ հավելելով, որ աշխարհի երկրների մեծ մասն աջակցում է Իրանին: