19:09 , 21 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը կողմ է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը դանդաղի, ինչպես նաև՝ կողմ է, որ մեր երկիրը որդեգրի «և´, և´»-ի քաղաքականությունը:
Tert.am-ի հետ զրույցում Գագիկ Մակարյանն ասաց, որ ինքն այդ մասին միշտ բարձրաձայնել է, և իր կարծիքը չի փոխել:
«Դրա համար երկու պատճառ եմ տեսնում. նախ՝ ուզում եմ, որ մեր պետությունը զգուշավորության ռեժիմի մեջ մնա, քանի որ Ռուսաստանի հետ կապված այս ճակատագրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ: Երկրորդն այն է, որ եթե նայում ենք, թե Մաքսային միության շրջանակում մենք ինչ ենք վաճառում այսօր, ապա կարող եմ ասել, որ մենք շատ փայլուն ցուցանիշներ չունենք և՛ քանակական առումով, և՛ ապրանքների տեսակով: Կարծում եմ, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր Կառավարությունը փորձում է երկու մոդելն էլ աշխատեցնել՝ Մաքսային միություն և Եվրամիություն»,-նշեց Գործատուների միության նախագահը:
Նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այդ կապակցությամբ բավական հետաքրքիր մտքեր է արտահայտել:«Նա նշեց՝ մենք փնտրում ենք Հայաստան-Եվրամիություջն հարաբերությունների, Ասոցացման համաձայնագիր կնելու նոր լուծումներ, այսինքն՝ հաշվի չառնելով նախկին դեպքերը, և որպեսզի դա չհակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն: Ֆրանսիայի նախագահը նաև ասաց, որ Հայաստանը ցամաքային շրջափակված պետություն է, և տրանսպորտային խնդիրների պատճառով մեր ապրանքները թանկ են լինում և ոչ մրցունակ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ