18:44 , 21 մայիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր խոսքում առա
նձնացրեց աշակերտական խորհուրդների դերն ակտիվ քաղաքացի ձևավորելու գործում։ Նա ընդգծեց, որ դպրոցների վարկանիշավորման հարցում այսուհետև մեծ տեղ է տրվելու նաև աշակերտական խորհուրդներին. «Սա նշանակում է, որ պետության կողմից ավելի է կարևորվում աշակերտական խորհուրդների դերը, ինչն էլ ավելի պատասխանատու պետք է դարձնի աշակերտական ինքնակառավարման մարմինների աշխատանքը»։ Նա խորհուրդ տվեց դպրոցականներին աշխատանքներ տանել մասսայական միջոցառումների իրականացման, աշակերտական կառույցների ակտիվության բարձրացման ուղղությամբ, ինչը դպրոցների միջև կապահովի մրցակցություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ