18:19 , 21 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Տաջիկստանի հարավում՝ շրջկենտրոն Խորոգում, զանգվածային անկարգություններ են սկսվել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆերգանա»-ին:
Գործակալության տեղեկություններով՝ անկարգությունները սադրել են հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, որոնք քաղաքի կենտրոնում սպանել են մի քանի մարդու: «Ռադիո Օզոդի»-ի հաղորդմամբ՝ այնտեղ անցկացվել է ինչ-որ հանցավոր խմբավորման դեմ գործողություն:
«Ազիա-Պլյուսն» իր հերթին տեղեկություն է տարածել, թե անկարգությունների առիթ է դարձել նախկին հրամանատար Մահմադբոկիր Մահմադբոկիրովի եղբոր ձերբակալությունը: Տեղի բնակիչների մի խումբ դուրս է եկել նրան պաշտպանելու, ինչից հետո իրավապահները հրազեն են կիրառել: Արդյունքում՝ ծանր վիրավորվել է երեք մարդ, նրանցից երկուսը մահացել է հիվանդանոցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ