Ալվարո Արբելոան ավարտեց կարիերան` Իսպանիայի հավաքականում


20:49 , 21 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան ավարտեց կարիերան Իսպանիայի հավաքականում:

31-ամյա ֆուտբոլիստն ազգային ընտրանու կազմում հաղթել է «Եվրո 2008»-ում, Աշխարհի 2010թ-ի առաջնությունում և «Եվրո 2012»-ում:

Նշենք, որ Վիսենտե դել Բոսկեն ֆուտբոլիստին չէր ընդգրկել Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանն Իսպանիայի ընտրանու կազմում:

«Պատճառն Աշխարհի առաջնությունը չէ: Ես հարգում եմ Դել Բոսկեին, նա այժմ ուրիշ ֆուտբոլիստների է վստահում և դա նորմալ է: Իմ ժամանակն Իսպանիայի առաջնությունում անցել է: Հուսով եմ` նրանք աշխարհի չեմպիոն կկարողանան դառնալ: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր միշտ ինձ աջակեց և հարգել են»,- Արբելոայի խոսքը մեջբերում է Football Espana-ն: