Իմ ինտերնետային լսարանն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը. Արմեն Աշոտյան


17:15 , 21 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո անհրաժեշտություն համարեց արտահերթ ելույթով հանդես գալ՝ մեջբերելով Պարույր Սևակին։ «Բոլորը կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողներին։ Հիմա կառավարության ծրագիրը կարդացել են շատերը, ցավոք սրտի, հասկացել է մի մասը։ Այս ֆոնի վրա աչք է ծակում, որ որոշ մարդիկ իրենց դրել են Դելակրուայի «Ազատության» տեղը, դուրս են եկել բարիկադներ՝ ցույց տալով իրենց ամբողջ քաղաքական հմայքը։ Ես կոչ եմ անում այդ մարդկանց իջնել բարիկադներից, որովհետև դիմացի կողմը զենքով չի եկել այստեղ, այլ պարզած ձեռքով, գիտելիքով և ցանկությամբ՝ միասին կառուցելու այն երկիրը, որի քաղաքացիները մենք պատիվ ունենք լինել միասին»,-ասաց նա։

Աշոտյանի խոսքով՝ եթե անգամ ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի 10 պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, որոնք այդ 10 պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիոն ռիսկեր, և այլն։ «Ակնհայտ է նաև, որ փոխվեց վարչապետը, փոխվել է նաև կառավարությունը, և շատ մարդիկ մնում են իրենց տեղերում, ինչ նախորդ կառավարության ժամանակ, հետևաբար, սիրելի գործընկերներ, խնդիրը անձինք չեն, խնդիրը իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են և որին դիտարկում են որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի»,-նշեց նա և ավելացրեց, թե դա անհավասարություն է ստեղծում իրենց և այդ ուժերի միջև, քանի որ իրենք դասակարգային թշնամի չունեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ