Լևոն Ջուլֆալակյանի ինքնազգացողությունը վատացել է


17:09 , 21 մայիս, 2014

Լեւոն Ջուլֆալակյանին հանգիստ է հարկավորArmsport.am-ը գրում է.

Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը, որի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ինքնազգացողության վատացման պատճառով:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից armsport.am-ին հայտնեցին, որ հիվանդանոցում հետազոտել են մարզչին եւ հայտնել, որ անհանգստանալու կարիք չկա: Օլիմպիական չեմպիոնին խորհուրդ են տվել մի քանի օր հանգստանալ, ապա նոր վերադառնալ աշխատանքի: