16:33 , 21 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Այս ծրագրից է կախված մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու: Այս մասին այսօր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ իր արտահերթ ելույթում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ հանրապետական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ եթե Հովիկ Աբրահամյանի համար լավ է ստացվում պոմիդոր աճեցնելը, թող դրանով զբաղվի:
«Պետք է բոլորս, ի վերջո, գիտակցենք, որ սա Հայաստանի գլխավոր քաղաքական ամբիոնն է: Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է, եթե մեր նպատակն իրար հայհոյելն է, ապա դա խոսում է պլինտուսից ցածր մակարդակի մասին: Լավ, ինչքա՞ն կարելի է նույն բանը ասել»,-հարցրեց Էդուարդ Շարմազանովը ու հավելեց, որ չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ դրանով բարձանում է իրենց վարկանիշը:
«Ի տարբերություն, քաղաքական մեծամասնությունը ականջալուր է, բայց ականջալուր է առողջ քննադատությանն ու առաջարկներին, բայց ոչ Գյուլնազ տատի հեքիաթներին» ,-հավելեց ՀՀԿ խոսնակը:
Նա մի քանի թևավոր խոսքեր էլ մեջբերեց՝ ասելով, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է իրենց վրա քար նետի ու եթե բռունցք են մեկնում, բռունցք էլ պետք է ստանան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ