16:02 , 21 մայիս, 2014
Emedia.am-ը գրում է.
Այս պահից սկսած Հայաստանում վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի ծառայությունը, հարցազրույցի պահանջի վերացմամբ ԱՄՆ-ի դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ