«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել


15:43 , 21 մայիս, 2014

«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ սպանության փորձի մեղադրանք է առաջադրվելPanorama.am-ը գրում է.

Վերնիսաժի տարածքում մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, ըստ աղբյուրի Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով` «սպանության փորձ» և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ