Զուգուշացիր, գնացք է. սև արկղերի գրառումները


15:36 , 21 մայիս, 2014

Զուգուշացիր, գնացք է. սև արկղերի գրառումներըArmnewstv.am-ը գրում է.

Չարենցավանի պեռլիտի գործարանի գծանցումն անվերահսկելի է, վթարի հավանակությունը` մեծ, զգուշացնող նշանները` թերի։ Ըստ գործող կանոնակարգի, նշանը ռելսերից պետք է հեռու տեղադրել, որ վարորդը նկատի, սյուններն էլ անհրաժեշտ է լուսարձակող սարքով ապահովել։ Սա կայարան չէ, բայց մեքենաները հաճախ են անցնում: Ավելի մեծ վտանգը կայարանների հարակից տարածքում է, ասում են, դա ինքնասպանների սիրելի վայրն է, լինում են նաև դժբախտ պատահարներ։

Այն ինչ կատարվեց աչքի առաջ, այդպես էլ չեն մոռանում, երիտասարդը մահացավ անուշադիր լինելու ու ականջակալներով զբոսնելու հետևանքով։ Գնացքավարների խցիկում պատմությունները շատ են, միջադեպերն անընդհատ, կորուստներն անդառնալի։ Երբ մարդը գալիս է գնացքին ընդառաջ, չի օգնում ոչ արգելակումը, ոչ ազդանշանը: Վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար, իրազեկող ցուցանակներին ուշադրություն չդարձնելով` վարորդներն ավելացնում են արագությունն ու բախվում վագոններին։ Գնացքավարները պատմում են, որ միջադեպերը կարող են մի քանի անգամ ավելի շատ լինել, եթե ավելորդ զգուշություն չցուցաբերեն: Երբեմն վթարներ ու վրաերթեն լինում նաև գնացքավարների մեղքով: Գնացքներում էլ սև արկղեր կան, որոնց գրառումները կարևոր մանրամասներ են պատմում յուրաքանչյուր պատահարից հետո։ Եվ ամենամեծ վտանգը անասուններն են։ Մեկ կովը կարող է մի ամբողջ վագոնաշար գծերից գցել, ավելին` երբեմն անասնապահն է խախտում անվտանգության կանոնը։ Աբովյան կայարանում ամենավտանգավոր շրջանը սեպտեմբերն է, երբ դպրոցականները սկսում դպրոց հաճախել:

ՀԿԵ-ի, Կապի ու տրանսպորտի նախարարության ու Ոստիկանության աշխատակիցները պլանային ստուգմանը վերանայում են կայարանների վիճակն ու նշանների տեղերը։ 20 օրից վերջնական ստուգում կանեն` Երևան-Այրում գնացքների չվերթը վերականգնելու և արագությունն ավելացնելու համար: Այս տարի Այրումից Երևան գնացքը կհասնի ընդամենը 5 ժամում` 11-ի փոխարեն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ