15:22 , 21 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումեր կիրականացնի մայրաքաղաքի բոլոր վարչական տարածքներում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանը նմանատիպ միջոցառումներ անցկացրել է նախորդ տարի օգոստոսին, ունեցել հաջողություն և այս տարի արդեն ընդլայնել է ծրագիրը:
«Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կավճանկարչություն, խաղեր, մրցույթներ Ազատության հրապարակում, Կենդանաբանական այգում երեխաների մուտքը կլինի անվճար, մանկական երկաթուղում ժամը 10:00–13:00 երկաթուղու և ատրակցիոնների անվճար սպասարկում: Կարապի լճի տարածքում այս տարի ևս էկրան է լինելու, որ ոչ միայն այդ օրը, այլև հաջորդ օրերին աշխատելու է, 20:00–22:00 այդ էկրանին հայկական մուլտեր են ցուցադրվելու»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ