«Լավ է, որ բառարանից եք օգտվում: Եթե ժամանակ գտնեմ, ես էլ կսկսեմ դրանք ընթերցել». Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին


14:10 , 21 մայիս, 2014

Այսօրվա նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցեր վարչապետին, թե ինչպես է պետք հասկանալ նրա «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը․ ըստ նրա, հայերենի բացատրական բառարանում պարտադիրը նշանակում է հենց պարտադրված

«Լավ է, որ բառարանից եք օգտվում: Եթե ժամանակ գտնեմ, ես էլ կսկսեմ դրանք ընթերցել: Շատ հստակ եմ հայտնել դիրքորոշումս: Հասկանում եմ` դա ձեր ձեռագիրն է՝ միշտ ուզում եք ինչ-որ թերություն գտնել, բայց կարևորը, որ դա ինձ չի հուսալքում։ Ինչքան ուզում եք խոսեք, ես իմ գործն եմ անում»,- պատասխանեց վարչապետը

#PANphoto / Hrant Khachatryan, Tigran Mehrabyan )