Դեսպան Անրի Ռենո. Հայաստանը արժանի է դրան


11:48 , 21 մայիս, 2014

Դեսպան Անրի Ռենո. Հայաստանը արժանի է դրանPanorama.am-ը գրում է.

«Հայաստանում Ֆրանսիայի նախագահը նշեց, որ պետք է հնարավորություն ընձեռնել Հայաստանին բացառիկ բանաձևի միջոցով անդամակցել Եվրամիությանը, քանի որ խորապես եվրոպական միտվածություն ունի, իր որդեգրած արժեհամակարգով ուղղված է դեպի Եվրոպա: Հայաստանը դրան արժանի է»,- Երևանում ընթացող Եվրոպական միության ընդլայնման 10-րդ տարեդարձին նվիրված հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆ. Օլանդը հայտարարել է, որ Հայաստանի դիրքորոշումը՝ անդամակցել ՄՄ-ին, պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում, ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ