«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մայիսի 30-ին


10:04 , 21 մայիս, 2014

«Հարսնաքար»-ի գործով վերաքննիչ բողոքի քննությունը կմեկնարկի մայիսի 30-ինPanorama.am-ը գրում է.

«Հարսնաքար»-ի գործով բոլոր վեց մեղադրյալների վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ դատարանի վարույթ է ընդունվել մայիսի 19-ին, իսկ դատական նիստի մեկնարկը նշանակվել է մայիսի 30-ին, ժամը 12:00-ին: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է Վերաքննիչ դատարանից: 

Վերաքննիչ դատարանում քննվելիք «Հարսնաքար»-ի գործով դատավորների կազմն է. Եվա Դարբինյան, Սերգեյ Չիչոյան և Գագիկ Ավետիսյան, տեղեկանում ենք Վերաքննիչ դատարանից: Նախագահող դատավորը Սերգեյ Չիչոյանն է:

Հիշեցնենք այս գործով ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Դավիթ Ադամյանը, Արման Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Գարիկ Մարգարյանը բոլորը միասին դատապարտվել էին 12-ական տարվա ազատազրկման և 100 հազար-ական դրամ տուգանքի: Մեղադրող դատախազը պահանջել էր նրանց բոլորին դատապարտել 13 տարի ազատազրկման: Բոլոր վեց ամբաստանյալներին առաջադրվել էր նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, 113-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և 118-րդ հոդվածով՝ ծեծը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը Վերաքննիչ դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել և փոփոխել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռըն և իրեն մեղավոր ճանաչել մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ), 118 -րդ հոդվածով` (ծեծը), նշանակել արդարացի պատիժ:

Դավիթ Ադամյանը նույնպես Վերաքննիչ դատարանից պահանջել է բեկանել և փոփոխել Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ ` ճանաչելով և հռչակելով Դավիթ Ադամյանի անմեղությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ