09:30 , 21 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, այսօրվանից մեկնարկում է Գորիսի քաղաքապետի ընտրություններում նախընտրական քարոզարշավը: Այն կավարտվի հունիսի 6-ին, իսկ ընտրությունները կկայանան հունիսի 8-ին:
Եթե մինչև երեկ այստեղ թեժ ընտրություններ էին սպասվում, ապա այսօր արդեն նման տպավորություն չկա, Հանրապետական կուսակցության թեկնածու Վաչագան Ադունցի համար խոչընդոտներ չկան. Արա Բուդաղյան ինքնաբացարկ է հայտնել: Ընտրական պայքարից հրաժարվեց նաև նրա ընկերը՝ Տիգրան Կարապետյանը, պատճառների մասին դեռևս հայտնի չէ:
Դեռևս մի քանի օր առաջ Panorama.am-ին տված հարցազրույցում Տիգրան Կարապետյանը բավականին վստահ հայտարարում էր, թե ամեն ինչ անելու են, որ Գորիսում իրական փոփոխություններ կատարվեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ