22:28 , 20 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Նյույորքաբնակ Կարեն Մելիքյանը աշխատանք է տանում Անի քաղաքը համացանցում վերականգնելու ուղղությամբ: Քաղաքի հիմնադրման 1000-ամյակի առթիվ նա ցանկանում է տեղեկություններ տալ պատմական քաղաքի մասին՝ներկայացնելով դրանք համակարգչային եռաչափ պատկերումով։ Ծրագիրը պետք է ներկայացվի երեք լեզվով՝հայերեն, անգլերեն և թուրքերեն։
Կարեն Մելիքյանը հայտնում է, որ այս աշխատանքին, Երևանի հայ ճարտարապետների կենտրոնի գլխավորությամբ, իրենց գործակցությունն են հաստատել Պոլսո հայ ճարտարապետների միությունը (ՀԱՅՃԱՐ), «Անատոլու Քյուլթյուր»-ի վարիչ Օսման Գավալան, Օսման Քյոքերը և այլ պատասխանատու ներ ու մասնագետներ։