21:46 , 20 մայիս, 2014
Խոսքս ուղղում եմ պղտոր ջրում ձուկ բռնողներին
Բազմիցս համոզվել ենք, որ մարդկանց մի խմբակ կա, որոնք սպասում են մի բան լինի, որ իրենց մտքի գոհրաներով հարձակվեն մարդկանց վրա ու սկսեն անիմաստ վիրավորլ ու քննադատել:
Այսպիսի մի իրավիճակ ստեղծվեց մի քանի օր առաջ, երբ Շուշան Պետրոսյանի խոսքից հետո, այդ մարդիկ ակտիվացան ու սկսվեց փոթորիկը մեկ բաժակ ջրում, տո՛ Ռուբիկոնն էլ անցան, տո՛ Կարմիր ծովն էլ երկու մասի կիսեցին ու ոչ մի կերպ չէին հանգստանում, բայց Շուշան Պետրոսյանը լինելով հանգիստ մարդ և այն անձնավորությունը ում համար ներողություն ասելը ոչ թե պատվից ցածր է, այլ ճիշտ տեղը ներողություն խնդրելը նա համարում է պատիվ, զանգահարեց Ռուզանային ու խոսեց նրա հետ: Ռուզանան էլ իր հերթին խոհեմություն դրսևորեց ու պղտոր ջրի ձկնորսները ինչպես միշտ ուռկաններում միայն իրենց մաղձը բռնեցին:
Հ.Գ. Խնդրում եմ լրագրողներին, եթե պահի տակ խնդիր են ունենում այս կամ այնձնավորության հետ, թող այդ պահին դա մեծ պատմություն չդարձնեն, այլ մի հանգիստ միջավայրում զրուցեն ու պարզեն այդ ամենը, որ որոշ մարդիկ դրանով չինքնահաստատվեն ու չառիթավորվեն: