19:12 , 20 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Չինաստանը 10 մլրդ դոլարի ներդրում կանի Ղազախստանում: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Новости-Казахстан գործակալությանը հղումով, կողմերի միջև համաձայնություն է կնքվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի` Չինաստան այցի ժամանակ:
Նազարբաևի խոսքով` չինական ներդրումները կուղղվեն Թազարում գլիֆոսատի արտադրության ծրագրի իրականացմանը: «Նախատեսվում է Ալմա-Աթայի շրջանում նավթագազային խողովակների արտադրման գործարան կառուցել: Կարագանդայում կաշխատի ածխի վերամշակման, դրանից գազի, բենզինի արտադրման ինովացիոն ընկերությունը», - տեղեկացրել է Ղազախստանի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ