Իսրայելում կարող են օրենք ընդունել, որը հանդիսատեսին թույլ է տալիս իր հետ կինոթատրոն սնունդ տանել


21:01 , 20 մայիս, 2014

1654051_20140520161144-(1)1in.am-ը գրում է.

Իսրայելի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հաստատել է օրենքում մի շարք փոփոխություններ անելու մասին օրինագիծ: Փոփոխություններից մեկը, որն ստացել է «Փոփկորնի օրենք» անվանումը, թույլ է տալիս փակ կինոթատրոնների, մարզադաշտերի այցելուներին իրենց հետ փոփկորն կամ այլ սնունդ բերել: Այս մասին հայտնում է NEWSru Israel-ը:

Այսինքն՝ օրենքի ընդունման դեպքում իսրայելցիները կկարողանան իրենց հետ կինոթատրոններ բերել ոչ միայն փոփկորն, այլև զովացուցիչ ըմպելիքներ, բուտերբրոդներ ու այլ սնունդ:

Մոտակա օրերին փոփոխությունները կդրվեն քննարկման: Եթե դրանք ընդունվեն, ապա օրենքը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: