18:54 , 20 մայիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել են ՆԱՏՕ-ի «28+1» ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպաններին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նալբանդյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի չորրորդ մասը, որը շուտով կհաստատվի ու կսկսի իրականացվել: Ելույթ է ունեցել նաև Պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության առիթով: Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Անդերս Ֆոգ Ռասմուսենը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններին մասնակցելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ